-
29.07.2014|
18:06
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Մեթյու Բրայզան մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք ներկայացնելու փաստը.
-
29.07.2014|
18:03
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հեֆերնը նաև փոխանցեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերստին հանձնարարել է դիվանագետներին խաղաղ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
-
29.07.2014|
17:08
Հուլիսի 30-ին՝ ժամը 11.00, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կմեկնարկի «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն ուսուցիչների համար։ Կմասնակցի շուրջ 30 ուսուցիչ՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։
-
29.07.2014|
16:56
«Արդար Ռուսաստան» կուսակցության Սոչիի տեղական մասնաճյուղը քաղաքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է yerkramas.org կայքը: Ըստ կայքի՝ Իշխան Աղվանի Զաքարյանը ծնվել է 1977-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, իսկ այժմ բնակվում է Սոչիում և զբաղեցնում «Թորոսշին» («Торосстрой») ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
-
29.07.2014|
14:40
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014-ի հուլիսի 25-ի որոշմամբ` արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը: Այս մասին ասվում է ՍԱՊԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
-
29.07.2014|
12:44
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
29.07.2014|
12:42
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինքն է որոշելու՝ երբ վերադառնալ Վրաստան։
-
29.07.2014|
12:39
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ երեք տասնյակ կեղծ էքստրասենսների՝ Հայաստանից ու Միջին Ասիայից։
Մոսկվայի ներքին գործերի բաժնից հայտնում են, որ 27 կասկածյալները հիմնականում Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և ՈՒզբեկստանից են։
-
29.07.2014|
12:26
ՄԱԿ-ի չորրորդ զեկույցն անդրադարձել է ՈՒկրաինայում տիրող մարդու իրավունքների վիճակին և արձանագրել, որ այդ երկրում հակամարտության պատճառով 1129 մարդ է զոհվել, ևս 3442-ը վիրավորվել են:
-
29.07.2014|
12:19
Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի Օրհան Զեյնալովին անցյալ տարի Մոսկվայի Բիրյուլևո շրջանում կատարած սպանության համար: Դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածով, որի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Այս մասին հաղորդում է ria.ru-ն: